Հայաստանին ամերիկյան ներդրումներ խոստանալը կարող է բլեֆ լինել՝ նման կարծիք է հայտնել ԱՊՀ երկրների ինստիտուտի առաջատար գիտաշխատող Ալեքսանդր Դուդչակը։ «Գումարների տարօրինակ չափեր են նշվում, հարց է՝ ո՞վ է վճարելու իրականում։ Բազմիցս է պատահել, երբ Թրամփի հայտարարություններն արվել են զուտ տպավորություն գործելու համար։ Այս հայտարարությունը կարող է ուղղված լինել էներգետիկ ընկերությունների բաժնետոմսերի աճին, և դա նրանց բավարար է։ Այդ ներդրումները չեն լինելու»,- շեշտել է փորձագետը։               
 

Աղոթարան

Աղոթարան
24.10.2025 | 22:00
Տե՛ր Հիսուս,
Իմ սիրո և փրկության աղբյուր,
Քո ճանապարհը ուղիղ է,
Քո կամքը՝ քաղցր,
Քոխոսքը՝ հավիտենական։
Ահա, Տե՛ր,
ես գիտեմ, որ իմ աղոթքները չեն անհետանում, դրանք հավաքված են Քո անսահման սիրո մեջ,
ինչպես մարգարիտներ թանկագին,
որ պատրաստված են իմ հոգու համար,
երբ պահը մոտենա թող նրանցից ծնվի պատասխան, օրհնություն, լույս, զորություն և հույս։
Ով Տեր,
գիտեմ և հավատում եմ, որ ով խնդրում է՝ պիտի ստանա,
ով փնտրում է՝ պիտի գտնի,
և ով բախում է Քո դուռը՝
Դու ինքդ պիտի բացես։
Փառք Քեզ Հայր Աստված,
Փառք Քեզ Որդի Աստված,
Փառք Քեզ Հոգի Աստված,
այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից,
Ամեն։
«Հոգու Կանչ»-ի ՖԲ էջից
Դիտվել է՝ 3117

Մեկնաբանություններ